Հետևեք մեզ։

Ռուսաստանը ցանկանում է նաև Ադրբեջանի տարածքով իր ապրանքներն արտահանել Հայաստան

17:06, 26 հոկտեմբեր 2025
Ռուսաստանը ցանկանում է նաև Ադրբեջանի տարածքով իր ապրանքներն արտահանել Հայաստան

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն այս պահին լուծում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական ապրանքների փոխադրման հետ կապված հարցերը։ 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

 

«Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մենք հնարավորություն ունենք օգտագործել Ադրբեջանի երկաթուղին՝ ռուսական ապրանքներն Ադրբեջանի տարածքով Հայաստան փոխադրելու նպատակով։ Այսինքն, այս իմաստով մենք շատ հետաքրքիր տեղաշարժ ունենք։ Հիմա «Ռուսական երկաթուղիներ»-ը տարածաշրջանի իրենց գործընկերների հետ լուծում են հարցերը, թե ինչպես կազմակերպել այդ փոխադրումները։ Միաժամանակ մեր կողմից համապատասխան հանձնարարականները տրվել են գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի հաշվի առնվի այս նոր լոգիստիկ երթուղին»,- ասել է Օվերչուկը։ 

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման նկատմամբ։ Արդեն իսկ հայտարարվել է, որ Ադրբեջանի տարածքով Ղազախստանը ցորեն է արտահանել Հայաստան։

 

Վերլուծական