Առաջին անգամն է, երբ մենք բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում, ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն 1 տարի 8 ամիս ՀՀ-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել»,- նշել է նա:
Փաշինյանը հավելել է, որ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան, Ադրբեջանից Թուրքիա՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով։
«Սա այս պահին միակ տարբերակն է, որ մենք կարող ենք իրականացնել»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։