Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ առաջ է մղելու խաղաղության օրակարգը։
Այս մասին ԱԺ-ում՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով Երասխի ուղղությամբ ադրբեջանական կողմի գործողությունների վերաբերող հարցին, որոնց հետևանքով երկու օտարերկրացի է վիրավորվել։
«Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես տեղեկատվական կեղծ լուրերով հենք է ստեղծում, որպեսզի կարողանա իր սադրիչ գործողությունները ներկայացնի իբր հայկական կողմի նախահարձակ գործողություններ։ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություններով մեր հանրությանը տեղեկացնում է, թե ինչ է տեղի ունենում սահմանին։ Ադրբեջանական կողմի նպատակներն են ի ցույց դնելու, որ իբր հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործությունների միտում ունի, նման բան չկա։ Հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ առաջ է մղելու խաղաղության օրակարգը, իհարկե, պահպանելով մեր երկրի սուվերեն տարածքը»,-ասաց Պապիկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․