Հետևեք մեզ։

ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է ջարդիչ կայանի շահագործումը

10:40, 27 հոկտեմբեր 2025
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է ջարդիչ կայանի շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում գործող չոր շաղախների արտադրությամբ զբաղվող «ԲԵՍՏ ՖՐԵՆԴՍ» ընկերությունում։

Պարզվել է, որ ընկերությունը գործունեության ընթացքում ջարդիչ կայանը շահագործում է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ ջարդիչ կայանի ապօրինի շահագործումը կասեցվել է։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000 ՀՀ դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

 

 

Վերլուծական