Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանը մերժել է երգչուհի Զեմֆիրայի հայցը՝ պահանջելով իրեն հանել օտարերկրյա գործակալների ռեգիստրից։
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ երգչուհին բացահայտորեն խոսել է Ուկրաինային աջակցելու մասին, հրապարակումներ է տեղադրել, որտեղ անհամաձայնություն է հայտնել Ռուսաստանի գործողությունների հետ, ինչպես նաև ստացել է ֆինանսական աջակցություն արտասահմանյան աղբյուրներից։