Հետևեք մեզ։

Հայաստանում եկեղեցու գործերին ոչ ոք չի միջամտում․ Գալյան

09:05, 27 հոկտեմբեր 2025
Հայաստանում եկեղեցու գործերին ոչ ոք չի միջամտում․ Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Հայաստանում եկեղեցու գործերին ոչ ոք չի միջամտում։

Լրագրողի հարցին՝ արդյոք Ռուսաստանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը կարելի՞ է համարել միջամտություն Հայաստանի ներքին գործերին, Գալյանը պատասխանեց. «Չեմ կարող մեկնաբանել արտասահմանյան գործիչների գործողությունները»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատարագին մասնակցելու մասին հարցին՝ նախարարը շեշտեց, որ դա որևէ կապ չունի պաշտոնեական լիազորությունների գերազանցման հետ։
«Եկեղեցին սահմանադրական կարգ հասկացության մեջ չի մտնում։ Պատարագին մասնակցելը հավատացյալի անձնական ցանկություն է, ոչ թե պաշտոնական գործողություն։ Ինչո՞վ է դա լիազորությունների չարաշահում»,– ընդգծեց Գալյանը։

Նա նաև նշեց, որ պետք չէ նույնացնել եկեղեցու սպասավորներին և ինստիտուցիոնալ եկեղեցին․ «Դրանք տարբեր բաներ են»։

Խոսելով այն տեսանյութի մասին, որտեղ քաղաքացինին բերանը փակելով դուրս են բերում եկեղեցուց, Գալյանը նշեց. «Ես այդ կադրերը չեմ տեսել, բայց եթե խոսքը բռնության մասին է, ապա դա դատապարտելի և օրենքով պատժելի երևույթ է։ Եթե նման դեպք է եղել, իրավապահ մարմինները պետք է ուսումնասիրեն և համապատասխան արձագանք տան»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները