Հետևեք մեզ։

Գյումրիում անկարգությունների մասնակիցներից 24-ը կալանավորվել են, 15-ի նկատմամբ՝ տնային կալանք

13:00, 27 հոկտեմբեր 2025
Գյումրիում անկարգությունների մասնակիցներից 24-ը կալանավորվել են, 15-ի նկատմամբ՝ տնային կալանք

Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այդ թվում անչափահաս, նրանցից 24-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15 անձի նկատմամբ՝ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:

Այս մասին 24News-ին հայտնում են Քննչական կոմիտեից:

Նշենք, որ ՔԿ-ի տեղեկացմամբ, 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև մուտքերի մոտ ու վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել:

Վերլուծական