Հետևեք մեզ։

Կարող եմ առանց վարանելու օգոստոսի 8-ին տեղի ունեցածը անվանել շրջադարձային. Միրզոյան

11:40, 27 հոկտեմբեր 2025
Կարող եմ առանց վարանելու օգոստոսի 8-ին տեղի ունեցածը անվանել շրջադարձային. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը շրջադարձային իրադարձություն է։

Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Կարող եմ առանց վարանելու օգոստոսի 8-ին տեղի ունեցածը անվանել շրջադարձային՝ բնավ չթերագնահատելով մինչ այդ այս ուղղությամբ կատարված աշխատանքը և բանակցությունները։ Այդ ամբողջը հանգեցրեց օգոստոսի 8-ին, և այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը Վաշինգտոնում, շրջադարձային էր և հետագա աշխատանքների համար անկյունաքարային»- ընդգծեց նա։

 

«Ես շատ կարևոր եմ համարում այդ տեքստի հանրայնացումը նաև այն առումով, որ բոլորս կհիշենք՝ ինչպիսի մանիպուլյացիաներ էին տարածվում այս պայմանագրի վերաբերյալ՝ Սահմանադրության փոփոխություն, զանգվածային տեղահանումներ և այլն։ Փառք Աստծո, թուղթը հանրային է, հրապարակային է, և տեսնում ենք, որ այդ մանիպուլյացիաներից ոչ մեկը այնտեղ ոչ միայն չկա, այլև հեռավոր ակնարկ անգամ չկա դրանց մասին»,-ընդգծեց նախարարը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները