Հետևեք մեզ։

Հուսամ՝ մահապարտների շարքում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի․ Փաշինյանը՝ Աղվան Վարդանյանի՝ իրեն հեռացնելու հայտարարության մասին (տեսանյութ)

17:28, 14 հունիս 2023
Հուսամ՝ մահապարտների շարքում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի․ Փաշինյանը՝ Աղվան Վարդանյանի՝ իրեն հեռացնելու հայտարարության մասին (տեսանյութ)

Պետք է հույս հայտնել, որ մահապարտների շարքում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի  այդ խնդիրը լուծելու համար։ Կարծում եմ, ատապտացիայի «ճիշտ» մեթոդ են գտել և ենթադրում եմ, որ այդ ուղոությամբ էլ աշխատանքներ կան։ 

Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՔՊ-ական կին պատգամավորներից մեկի բարձրաձայնած հարցին, թե Աղվան Վարդանյանը նշում է, որ Փաշինյանին հեռացնելու համար մահվան պատրաստ 100 մարդ է պետք։ Բացի այդ, ՔՊ-ական պատգամավորը հարկ համարեց կոչով դիմել իրավապահներին, որ զգոն լինեն։

Իսկ թե ի՞նչ է տեղի ունենում երկրում, Փաշինյանն ասաց․ «Երկրում տեղի է ունենում հետևյալը՝ օրենքի գերակայություն, դա մեր նախընտրական թեզն է։ Ես ուզում եմ ասել հետևյալը, բոլոր նրանք, ովքեր օրենքի գիծը կհատեն, օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղն այս կյանքում»։

Փաշինյանն, ի դեպ, ասաց, թե ինչ պետք է անի Դատախազությունը և հավելեց, որ այդ հարցին պետք է արձագանքեն իրավապահները։

Նշենք, որ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և դրանց վերաբերյալ Հայաստանի իշխանության առաջարկած լուծումներին, Աղվան Վարդանյանն ասել էր․

«Անկախ Քիշնևի, սպասվող Բրյուսելի և այլ վայրերում անցկացվելիք հանդիպումներից, որևէ պայմամագիր էլ չի ստորագրելու։ Որքան այդ անձը իր պաշտոնավարումը շարունակի, նա մեզ թողնելու է Հայաստանի և Արցախի մահվան վկայականը, ուստի անհրաժեշտ է 100 տղամարդ, որոնք կունենան նույն նպատակը ու կկանգնեն մինչև վերջ՝ պատրաստ կյանքը զոհելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

 

Մանրամասն՝ տեսանյութում․