Հետևեք մեզ։

Որպես անհետ կորած որոնվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովը

21:53, 27 հոկտեմբեր 2025
Որպես անհետ կորած որոնվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովը

 

Այսօր` ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել,  որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։

Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911։

Վերլուծական