Հետևեք մեզ։

Զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ

19:31, 27 հոկտեմբեր 2025
Զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Չնայած ՀՀ պաշտպանության նախարարության՝ լրատվամիջոցին օպերատիվ կերպով տրված մեկնաբանությանը՝ մամուլում անբարեխիղճ, այն է՝ «Զինվորի են գտել՝ հրազենային վնասվածքով. ի՞նչ է կատարվել Կապանում» վերնագրով նյութ է տարածվել: 

Ինչպես արդեն հայտնել ենք նշված լրատվամիջոցին, տեղեկացնում ենք նաև հանրությանը և ԶԼՄ մեր մյուս գործընկերներին, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում։ Զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել»:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները