Հետևեք մեզ։

Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով

00:37, 28 հոկտեմբեր 2025
Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

 

Նա կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերի 1-ին։ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Ըստ մեղադրանքի՝ նա, չունենալով նման լիազորություն, «Արեգա» բարձունքից նահանջի հրաման է տվել, ինչի հետեւանքով բարձունքն ու հարակից դիրքերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Վերլուծական