Հետևեք մեզ։

Ծափաթաղ գյուղում 3-ամյա Տիգրանը տան մոտակայքից է կորել. Ծափաթաղի վարչական ղեկավար

10:04, 28 հոկտեմբեր 2025
Ծափաթաղ գյուղում 3-ամյա Տիգրանը տան մոտակայքից է կորել. Ծափաթաղի վարչական ղեկավար

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանը տան մոտակայքից է կորել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը:

«Ողջ գիշեր որոնել ենք, հիմա էլ ենք որոնում։ Երեխան կորել է տան մոտակայքից, այլ մանրամասներ չեմ կարող ասել»,- նշեց Գզողլյանը:

@ArmeniaSputnik–ի տեղեկություններով` անհետանալուց առաջ նա բակում խաղալիս է եղել 5–ամյա եղբոր հետ

Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ որպես անհետ կորած որոնվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովը՝ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ որոնվող երեխային ծնողները փնտրում եմ ժամը 15:30-ից սկսած։

Վերլուծական