Հետևեք մեզ։

«Զավիկի ղարս»-ի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է․ ՍԱՏՄ

10:09, 28 հոկտեմբեր 2025
«Զավիկի ղարս»-ի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է․ ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Զավեն Առաքելյանին պատկանող (Զավիկի ղարս) հանրային սննդի օբյեկտում (Երևան, փ․ Բագրատունյաց 15/5), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
 
Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «մայոնեզ» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
 
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Վերլուծական