Հետևեք մեզ։

Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից

11:59, 28 հոկտեմբեր 2025
Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից
Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից։ Փրկության պայքարը տևել է 8 տարի, այժմ նա գտնվում է FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC)։ Հայտնում է ՇՄ նախարարությունը։
 
Արջն անցնում է կարանտինացման շրջան, որից հետո կտեղափոխվի մեծ ազատավանդակՆա ստանում է լիարժեք մասնագիտական խնամք և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն։
 
Կենտրոնում նա անցնում է վերականգնողական թերապիա, որի նպատակն է մեղմել անբարենպաստ բանտարկության թողած հոգեբանական և ֆիզիկական հետևանքները։
Հանրությունն այս արջի պահման անբարենպաստ պայմանների մասին ահազանգում էր դեռևս 2017 թվականից։ Փրկարար գործողությունը հաջողությամբ իրականացվել է 2025 թվականին FPWC-ի մասնագիտական թիմի, միջազգային գործընկեր IAR-ի և պետական մարմինների ( ՇՄՆ և ԲԸՏՄ ) համագործակցությամբ։
 
 
 
 
 
 
 
 
 

Վերլուծական