Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը հունիսի 22-25-ը ներառյալ կլինեն Լեհաստանի Հանրապետությունում՝ Վարշավա՝ հունիսի 22-24-ը, Զաբժե՝ հունիսի 24-25-ը։
Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Կառավարությունից։
Նրանց կմասնակցեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսության 655-ամյակի և հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարի բացման արարողությանը, հայկական մշակութային 2-րդ փառատոնին, կհանդիպեն Լեհաստանի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։
Զարեհ Ջոն Սինանյանի և Կարեն Ավանեսյանի՝ Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության պետբյուջեի հաշվին։