Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը քիչ առաջ է մուտքագրվել Դատախազություն։
«Դիմումը ներկայում գտնվում է քննարկման փուլում»,- այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Փաստաբանը բաց նամակով դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրանքով՝ վերանայել իր պաշտպանյալ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված կալանքը։ Նամակում փաստաբանը հղում է կատարում ընտանիքում ստեղծված ծանր իրավիճակին՝ նշելով, որ Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը երեխայի ծնվելուց հետո կտրուկ վատթարացել է, ինչը պահանջում է անհապաղ մարդասիրական արձագանք և դատախազական միջամտություն։