Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, հոկտեմբերի 28-ին Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նիստում հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում թույլ տալ Ռուսաստանին «սովորեցնել», թե ինչպես փրկել երկիրը։
«Մենք թույլ չենք տա, որ Ռուսաստանը մեզ ցույց տա՝ ինչպես փրկել Հայաստանը։ Մենք բավականաչափ փրկիչներ ունենք, հայ ժողովուրդը Հայաստանի սահմաններից դուրս փրկիչների կարիք չունի», – նշել է Խանդանյանը։
Պատասխանելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի դիտարկումներին՝ Խանդանյանը վստահեցրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։
«2018 թվականից ի վեր Հայաստանը երբևէ չի գնացել փոխզիջման կոռուպցիայի կամ ինքնիշխանության սպառնալիքների հետ», – ընդգծել է նա։