RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իրեն կանչել են Կիևի Շևչենկովսկի շրջանային դատարան՝ Ուկրաինայի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով մեղադրանք առաջադրելու համար։
«Կիևում կրկին լավատեսության ալիք է։ Ինձ դատարանի կանչ են ուղարկում հոկտեմբերի 30-ի համար։ Մենք Կիևը չենք գրավի մինչև հոկտեմբերի 30-ը, տղերք, ցավոք, ոչ մի կերպ։ Եվ երբ դա անենք, ես անմիջապես կներկայանամ՝ առանց որևէ կանչի », - հեգնանքով գրել է նա իր Telegram ալիքում՝ կցելով դատարանի ծանուցման լուսանկարը։
Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Սիմոնյանին հեռակա մեղադրանք էր առաջադրել ցեղասպանության, Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության, ռազմական գործողությունների քարոզչության, ինչպես նաև Ռուսաստանի գործողությունները, որոնք Ուկրաինան համարում է «ագրեսիա», արդարացնելու, օրինականացնելու, ինչպես նաև հատուկ ռազմական գործողության մասնակիցներին փառաբանելու մեջ։