Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին «Զվթարոց» օդանավակայանում։
Համբարձումյանի հարազատները, մտերիմներն ու աջակիցները հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանում` նրան դիմավորելու։ Օդանավակայանում նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կուտակել։
Հիշեցնենք, որ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման: Դատավորը վերացրել է նաև խափանման միջոց գրավը և կիրառել կալանք:
Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. իշխանափոխության օրերին խախտել է հասարակական կարգն ու բռնություն գործադրել ցուցարարների նկատմամբ:
Տեսանյութը՝ Telegram-ում։