Հետևեք մեզ։

3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ-ն կոչ է անում հարգել ընտանիքի հույզերը, չճշտված տեղեկություններ չհայտնել

22:08, 28 հոկտեմբեր 2025
3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ-ն կոչ է անում հարգել ընտանիքի հույզերը, չճշտված տեղեկություններ չհայտնել

ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։
Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին և երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։

 

«Կոչ ենք անում հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։ Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,-ասված է հայտարարության մեջ։

Վերլուծական