Հետևեք մեզ։

Վարչապետի աշխատակազմի բյուջեն կավելանա 1.5 մլրդ դրամով

07:53, 29 հոկտեմբեր 2025
Վարչապետի աշխատակազմի բյուջեն կավելանա 1.5 մլրդ դրամով

Հայաստանի վարչապետի աշխատակազմին 2026 թվականի համար պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 25 մլրդ 804 մլն դրամ, ինչը նախորդ տարվա հատկացումից ավելի է 1 մլրդ 520 մլն դրամով: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Սա հիմնականում պայմանավորված է մյուս տարի Հայաստանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի անցկացման ծախսերով, նաև սննդամթերքի անվտանգության տեսչական ոլորտում լաբորատոր փորձարկումների համար նախատեսվող հավելյալ գումարներով»,- ասաց Հովհաննիսյանը: 

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում, 2026 թվականի մայիսի 4-ին։ Գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքները իրականացնելու է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները