Մենք այդ առիթով հայտարարություն ենք տարածել, որ դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մի անձի կամքից: Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել Դավիթի կողմից հանցավոր գործունեության հետ, իր գործով դատական նիստից առաջ ասել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը
«Բացի դրանից, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել, բնականաբար այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի այդ պատժամիջոցի վրա»,- նշել է նա:
Անդրադառնալով արևմտյան պաշտոնյաների արձագանքներին կատարվողին՝ նա նշեց․ «Շատ պարզ է, նրանք սատարում են այսօրվա իշխանություններին, շարժվում են շահով»։