Հետևեք մեզ։

Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկը. չհրկիզվող պահարաններից գողացել են մոտ 14 միլիոն դրամ. Shamshyan.com

12:03, 29 հոկտեմբեր 2025
Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկը. չհրկիզվող պահարաններից գողացել են մոտ 14 միլիոն դրամ. Shamshyan.com

Հոկտեմբերի 27-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Դավիթ Բեկի փողոց թիվ 54/1 հասցեում գործող «Գրագսման» ՍՊԸ-ում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:  Անհայտ անձը կամ անձինք ժամը 05:30-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են նշված ՍՊԸ-ի աշխատասենյակներից մեկի դռան փականը, ապա մտել ներս և այնտեղ եղած 2 չհրկիզվող պահարանները բացել են և այնտեղից գողացել մոտ 14 միլիոն դրամ:  Դուրս գալիս կոտրել են նաև գույքը:  

 

Դեպքի փաստով «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի մասին արդեն հաղորդում է ընդունվել «Գրագսման» ՍՊԸ-ի տնօրեն, Երևանի բնակիչ 47-ամյա Արթուր Գևորգյանի կողմից: 

Վերլուծական