Հետևեք մեզ։

Արմավիրում բախվել են «Opel»-ն ու «Lada» բեռնատարը. վիրավորներ կան

13:29, 29 հոկտեմբեր 2025
Արմավիրում բախվել են «Opel»-ն ու «Lada» բեռնատարը. վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Սարդարպատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Lada» մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:

Բախման հետևանքով «Lada»-ն, որը բեռնված է եղել հացով, կողաշրջվել է:

Վերլուծական