Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ռուբեն Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ Ալեքսանդրա Պամելա Քոուլն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ գործակցության զարգացմանը:
Զրուցակիցները խոսել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ խորացող համագործակցությունից, քննարկել տարածաշրջանային հարցեր: