Հետևեք մեզ։

«Մարդկանց չեմ կանչում եկեղեցի, որ իմանամ նրանց կուսակցությունները». Ստեփան Ասատրյանը ՔՊ-ական դպիրին չի ճանաչում

16:32, 29 հոկտեմբեր 2025
«Մարդկանց չեմ կանչում եկեղեցի, որ իմանամ նրանց կուսակցությունները». Ստեփան Ասատրյանը ՔՊ-ական դպիրին չի ճանաչում

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը, ով կիրակի օրը Հովհաննավանքում «պատարագ» էր մատուցել, տեղյակ չի, թե ովքեր են իր հետ այդ օրը եկեղեցում ծառայություն իրականացրել, մասնավորապես, դպիրներից Ռաֆայելին չէր ճանաչում։

«Չեմ ճանաչում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց նախկին հոգևորականը։

«Դուք պատարագ եք մատուցում, չգիտե՞ք՝ ովքեր են Ձեզ հետ այդ օրը ծառայություն իրականացնում»,- հետաքրքրվեցինք Ստեփան Ասատրյանից։

Նա էլ ասաց, թե ինքը մարդկանց չի կանչում եկեղեցի, որ իմանա նրանց կուսակցությունները։

«Եկեղեցին վերքաղաքական կառույց է ու իր հավատացյալների կուսակցական կողմնորոշումն իրեն, առհասարակ, չպետք է հետաքրքրի»,- հավելեց Ստեփան Ասատրյանը։

Նշենք, որ համացանցում տարածվել էր Հովհաննավանքում կիրակի օրվա «պատարագին» մասնակցած դպիրներից մեկի լուսանկարը, նշվում էր, թե նա «կեղծ դպիր է»։

Վերլուծական