Հետևեք մեզ։

Երևանի բնակիչները Վայոց ձորում ապօրինի որսացել են 74 մոխրագույն կաքավ և 4 գորշ նապաստակ. ԲԸՏՄ

19:30, 29 հոկտեմբեր 2025
Երևանի բնակիչները Վայոց ձորում ապօրինի որսացել են 74 մոխրագույն կաքավ և 4 գորշ նապաստակ. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնից ստացվել է ահազանգ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի թափքում հայտնաբերված թռչնի ու կենդանու մսեղիքի վերաբերյալ։
 
«Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում պարզվել է, որ Երևանի բնակիչներ Ս.Հ.-ն, Ա.Ա.-ն Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի վարչական տարածքում ապօրինի որսացել են 74 մոխրագույն կաքավ և 4 գորշ նապաստակ։
 
Ապօրինի որսված թռչունների, նապաստակների մսեղիքն առգրավվել և հանձնվել է ՀՀ ՊՆ N զորամաս։
 
Որսագողության գործիք հանդիսացող «ԻԺ-27» և YILTIZ տեսակի որսորդական զենքերը ևս առգրավվել են, դրանց բռնագրավման պահանջով համապատասխան հայցեր կներկայացվեն դատարան։
 
Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 402.000 դրամի չափով։ Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ»,- տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։

Վերլուծական