21-րդ դարում Երևանի տրանսպորտի և փոսալցումների մասին խոսելը ամոթ է, խայտառակություն։ Երևանի զարգացման մասին խոսելիս պետք է խոսել մեգանախագծերից, ոչ թե փոսալցումներից, իսկ դրա համար նախ պետք է քաղաքը գլխավոր հատակագիծ ունենա։ Այսպես է կարծում Երևանի ավագանու ընտրությւոններին մասնակցելու հայտ ներկայացրած «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Նրա խոսքով՝ Երևանի հետագա զարգացումը պետք է կառուցվի` հաշվի առնելով որոշ անդառնալի իրողություններ․ «Դու չես կարող ունենալ Թամանյանի երազած Երևանը, բայց շատ հատվածներում պետք է եղածն ինտեգրենք ապագայի զարգացմանը»։
Hayastan.news-ը Մեսրոպ Առաքելյանի հետ զրուցել է սեպտեմբերին սպասվող ավագանու ընտրությունների, երևանցիներին տրվող խոստումների, քաղաքային խնդիրների ու դրանց լուծումների, ինչպես նաև քաղաքային ընտրություններից հետո քաղաքական իշխանափոխության և արցախյան խնդրի մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ