Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելիս. հաճախ «անվճարը» կարող է թանկ արժենալ: Այս մասին զգուշացնում է ՆԳՆ ոստիկանությունը:
«Հանրային Wi-Fi ցանցերում փոխանցվող տեղեկատվությունը հաճախ անպաշտպան է, և կիբեռհանցագործները առանց ձեր գիտության կարող են որսալ ձեր տվյալները, օրինակ՝ մուտքագրած գաղտնաբառերը, բանկային տվյալները և այլն։
Ահա մի քանի պարզ քայլ, որոնք կարող են ձեզ պաշտպանել թվային այդպիսի վտանգներից.
- Խուսափեք բանկային հավելված մուտք գործելուց,
- Զերծ մնացեք առցանց գնումներ կատարելուց,
- Օգտվեք VPN ծառայություններից,
- Անջատեք ֆայլերի փոխանակման (AirDrop, File Sharing, Bluetooth և այլն) ծառայությունները,
- Պարբերաբար ստուգեք սարքում պահպանված Wi-Fi ցանցերի ցանկը և հեռացրեք նախկինում օգտագործված բաց ցանցերը,
- Հիշեք անջատված պահել սարքի Wi-Fi-ը, երբ այլևս չեք օգտագործում:
- Հանրային Wi-Fi-ը հարմար է, բայց ոչ ապահով»,- ասված է հաղորդագրությունում։