Հետևեք մեզ։

Լեռնապատ գյուղի մոտակայքում բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային. կան տուժածներ

10:56, 30 հոկտեմբեր 2025
Լեռնապատ գյուղի մոտակայքում բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային. կան տուժածներ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 08։57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում՝ երկաթգծի անցումի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ երկաթգծի անցումի վրա բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Վերլուծական