Հետևեք մեզ։

3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են անօդաչու թռչող սարքերով և տեխնիկական այլ միջոցներով

11:31, 30 հոկտեմբեր 2025
3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են անօդաչու թռչող սարքերով և տեխնիկական այլ միջոցներով
ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։ Հայտնում է ՆԳՆ-ն։
 
Ժամը 11․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են
ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ 80, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող։
 
Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևե՛լ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում։

Վերլուծական