Փարիզի դատախազ Լորա Բեկոն հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները Փարիզի շրջանում ևս հինգ անձի ձերբակալման մասին՝ հաղորդում է BFMTV-ն, փոխանցում է 1lurer.am-ը։
Նա ասել է, որ նրանք ձերբակալվել են տարբեր շրջաններում։ Ձերբակալվածներից մեկը քննիչների հիմնական թիրախներից է եղել, նրա մասնակցությունը կողոպուտին հաստատվում է ԴՆԹ թեստով:
Դատախազը հույս ունի, որ մնացած չորսը հարցաքննության ժամանակ ցուցմունք կտան հանցագործության նախապատրաստման և իրականացման մանրամասների մասին։ Քննիչները ձերբակալվածներին պահում են խիստ հսկողության տակ՝ ասել է դատախազը և նշել, որ գողացված իրերը դեռևս չեն հայտնաբերվել