ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է Երասխում ադրբեջանական կողմի այսօրվա կրակոցները, որոնց հետևանքով կա երկու օտարերկրացի վիրավոր։
«Խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կրակոցներից Հայաստանում ԱՄՆ-ի հետ կապված ընկերության 2 աշխատակցի վիրավորվելու հանգամանքով։ Կրկնում ենք՝ սահմանների երկայնքով զսպվածության մեր կոչը»,- ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։
Հիշեցնենք, որ այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետեւանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը եւ Միրհասան Սահաջանը։