Հետևեք մեզ։

Փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ

01:07, 15 հունիս 2023
Փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ

Մի շարք փաստաբաններ հանդես են եկել հայտարարությամբ. 

«Փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի կապակցությամբ փաստաբաններն ինքնակազմակերպման սկզբունքով սկսում են իրազեկման հանրային գործողություններ։

 

Առաջին իրազեկման ակցիան տեղի կունենա ուրբաթ օրը՝ հունիսի 16-ին։ Ժամը 11:00-ին Փաստաբանների պալատից (Զաքյան 7-2) կմեկնարկի երթ դեպի ԵՄ պատվիրակության գրասենյակ։ Երթի նպատակն է եվրոպացի գործընկերներին իրազեկելը, որ ՀՀ դատաիրավավական բարեփոխումների ֆինանսավորման համար հատկացվող ԵՄ միջոցներն ուղղվում են փաստաբանների նկատմամբ բռնարարքներին»։