Հետևեք մեզ։

Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել շաթդաունի պատճառով

10:36, 31 հոկտեմբեր 2025
Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել շաթդաունի պատճառով

ԱՄՆ Նյու Յորքի նահանգի ղեկավար Քեթի Հոչուլն արտակարգ դրություն է հայտարարել, որպեսզի կարողանա 65 միլիոն  դոլարի օգնություն հատկացնել սննդի կտրոնների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Նոյեմբերի 1-ից դաշնային կառավարությունն այլևս չի  ֆինանսավորի այս ծրագրերը, և ամերիկացիները չեն կարողանա ստանալ սննդի կտրոններ երկրում հոկտեմբերի 1-ից շարունակվող շաթդաունի՝ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով։ 

Պարենային օգնության ծրագրերի համար Նյու Յորքը ստանում է ամսական 650 միլիոն դոլարի դաշնային ֆինանսավորում։ 

Օրեգոնի և Վիրջինիայի նահանգները նույնպես արտակարգ դրություն են հայտարարել, որպեսզի պարենային օգնության համար գումար հատկացնեն։ 

ԱՄՆ-ում նման ծրագրերից օգտվում է գրեթե 42 միլիոն մարդ։ 

ԱՄՆ նոր ֆինանսական տարին սկսվել է հոկտեմբերի 1-ին, սակայն Կոնգրեսը չի կարողացել հաստատել բյուջեն, ինչի հետևանքով կառավարությունը մասնակի դադարեցրել է աշխատանքը։ Կառավարող Հանրապետական ​​և ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունների ներկայացուցիչները Կոնգրեսում չեն կարողացել համաձայնության գալ ծախսերի մի շարք հոդվածների, այդ թվում՝ առողջապահության ոլորտի ծախսերի շուրջ։ Սենատում բյուջեն հաստատելու հետագա ավելի քան 10 փորձերը ևս ձախողվել են։ 

 

Վերլուծական