Հետևեք մեզ։

Անհավանական բան է՝ մենք գրեթե երկու տարի իրար վրա այլևս չենք կրակում, նման բան անկախությունից ի վեր չի եղել․ Ալեն Սիմոնյան

10:19, 31 հոկտեմբեր 2025
Անհավանական բան է՝ մենք գրեթե երկու տարի իրար վրա այլևս չենք կրակում, նման բան անկախությունից ի վեր չի եղել․ Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ադրբեջանից ցանկություն և կամք է ակնկալում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:

Այս մասին Սիմոնյանը նշեց լրագրողների հետ զրույցում: 

«Ակնհայտ է, թե՛ մեզ, թե՛ ադրբեջանական գործընկերներին, թե՛ աշխարհին, որ Հայաստանն իր ուժերից վեր ամեն ինչ արել է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, և տարածաշրջանում փխրուն, բայց հաստատվել է այդ խաղաղությունը: Մենք ամեն ինչ արել ենք և ամեն ինչ անելու ենք, որ խաղաղությունը վերջնական պայմանագրի ձևով լինի, բայց դրանից ավելի՝ հողի վրա խաղաղություն լինի: Վրաստանի հետ, օրինակ, խաղաղության պայմանագիր չունենք, բայց մենք խաղաղության մեջ ենք»,- ասաց Սիմոնյանը: 

«Անհավանական բան է՝ մենք գրեթե երկու տարի իրար վրա այլևս չենք կրակում: Նման բան անկախությունից ի վեր չի եղել»,- նշեց Ալեն Սիմոնյանը: 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները