Հայաստանի Հանրապետության սահմաններին ԵՄ դիտորդական առաքելությունը իր թվիթերյան էջում գրառում է կատարել։
Գրառման մեջ, մասնավորապես, նշվում է․ «Հենց սկզբից Հայաստանում ԵՄ առաքելությունը լիովին թափանցիկ է վերաբերում 6 կենտրոններից առավելագույնը 103 դիտորդով աշխատելու իր ծրագրին:
Մենք նպատակ ունենք շուտով հասնել լիարժեք գործունեության: ԵՄ առաքելությունը անզեն քաղաքացիական առաքելություն է, որը գործարկվել է՝ ի պատասխան Հայաստանի կառավարության խնդրանքի»: