Հետևեք մեզ։

Գետիկ գյուղում կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն

16:21, 31 հոկտեմբեր 2025
Գետիկ գյուղում  կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն

Հոկտեմբերի 31-ին, ժամը 11։08-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետիկ գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ այրվում է 4-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքը (մոտ 72 քմ), փայտյա ծածկի տակ պահեստավորված մոտ 300 հակ անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։35-ին, մարվել՝ 13։56-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը և մոտ 300 հակ անասնակեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

 

Վերլուծական