ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել ադրբեջանական կողմի հետ երրորդ երկրում, իսկ մերժման դեպքում սպառնում է հակաահաբեկչական գործողությամբ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Վաշինգտոնում իր դիվանագիտական աղբյուրը։
«Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է ԼՂ ներկայացուցիչներին համաձայնել երրորդ երկրում հանդիպել ադրբեջանական կողմի հետ՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։
Այս ամենի նպատակը ԱՄՆ-ի ներթափանցումն է տարածաշրջան։
Եթե Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի այդ հանդիպումից, դրան կհաջորդի ադրբեջանական հակաահաբեկչական գործողությունը», - գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։