Հետևեք մեզ։

Գործադիր մարմնի 72 պաշտոնյա 578 մլն դրամին համարժեք կրիպտոարժույթ ունի․ Hetq.am

23:46, 31 հոկտեմբեր 2025
Գործադիր մարմնի 72 պաշտոնյա 578 մլն դրամին համարժեք կրիպտոարժույթ ունի․ Hetq.am

Գործադիր մարմնի՝ Կառավարության և վարչապետին ենթակա մարմինների 72 պաշտոնյա 2024թ․ մոտ 578 մլն դրամին համարժեք կիպտոարժույթ է հայտարարագրել: Նրանց նախընտրած կրիպտոն «Բիթքոին»-ն (Bitcion) է՝ մոտ 295 մլն դրամ, այնուհետև «Fasttoken»-ը՝ 192 մլն դրամ։ Կրիպտոարժույթ ունեցող պաշտոնյաներն ասում են, որ Հայաստանում այդ արժույթը ևս օրենսդրական մակարդակով վերահսկելի է դառնում, ինչն ավելի է բարձրացնում գրավչությունը, այս մասին գրում է Hetq.am-ը։

 

Կրիպտոարժույթը «վիրտուալ» գումար է, որը հիմնված է «բլոկչեյն» (blockchain) կոչվող տեխնոլոգիայի վրա: Վերջինս օգտագործում է կոդավորման մեթոդներ, որով ապահովվում է գործարքների անվտանգությունը: Կրիպտոարժույթը չի կառավարվում բանկերի կամ կառավարությունների կողմից, այլ ստեղծվում է համակարգչային ծրագրերի միջոցով:

 

2024թ․-ին գործադիր մարմնի պաշտոնյաներից արժեքով ամենաշատ կրիպտոարժույթ հայտարարագրել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Վերլուծական