Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականի Հայաստանը խաղաղ է։
Փաշինյանն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում։
«Իսկ ինչպիսի՞ն է 2025 թվականի Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը։ 2025 թվականի Հայաստանը խաղաղ է»,- հայտարարել է Փաշինյանը։
Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են միմյանց միջև խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։