Երեկ՝ հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է SHAMSHYAN.com-ը։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 48 հասցեի բակում գտնվող զրուցարանում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով՝ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել։