Վրաստանը չի մասնակցի Եվրանեսթի հետագա նստաշրջաններին, հայտարարել խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, փոխանցում է Sputnik Գրուզիան։
Պապուաշվիլիի խոսքով՝ Եվրախորհրդարանը Եվրանեսթի հարթակը վերածել է հարևան երկրներին շանտաժի ենթարկելու, սեփական նեղ քաղաքական օրակարգը բռնի ուժով պարտադրելու գործիքի․ «Հաշվի առնելով այդ ուժերի թշնամական և նեղ քաղաքական մոտեցումները Եվրախորհրդարանում, Վրաստանի մշտական խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի հետագա նստաշրջաններին», – ասել է Պապուաշվիլին։
Նրա փոխանցմամբ՝ Վրաստանը Եվրանեսթի շրջանակ կվերադառնա միայն այն դեպքում, եթե Եվրախորհրդարանը համապատասխան պայմաններ ստեղծի կառուցողական երկխոսության համար:
Հիշեցնենք՝ Եվրանեսթը բանաձեւ է ընդունել, որում նշվում է «Վրաստանում ժողովրդավարությունից հետ կանգնելու, խորհրդարանական ընտրությունները կեղծելու եւ մի շարք հակաժողովրդավարական օրենքներ ընդունելու մասին»: