Հետևեք մեզ։

Պետք է թափանցիկ լինի, թե որ դեպքում Ոստիկանությունը կարող է ուժ կիրառել. Փաշինյան

11:11, 01 նոյեմբեր 2025
Պետք է թափանցիկ լինի, թե որ դեպքում Ոստիկանությունը կարող է ուժ կիրառել. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղաքացիների համար պետք է թափանցիկ լինի, թե որ դեպքերում Ոստիկանությունը, Ոստիկանության նորաստեղծ գվարդիան կարող են ուժ կիրառել. դա պետք է հստակ լինի նաև Ոստիկանության ծառայողի համար։

Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի գործարկման միջոցառմանն ունեցած ելույթում։  

 

«Քաղաքացիների համար պետք է թափանցիկ լինի, թե որ դեպքում և ինչ պայմաններում Ոստիկանությունն ու Ոստիկանության գվարդիան կարող են ուժ կիրառել: Ոստիկանության ծառայողի համար էլ պետք է թափանցիկ լինի: Ոստիկանության ծառայողն էլ պետք է իմանա, թե որն է ուժի կիրառման իրադրությունը, որ իր մեջ էլ մտավախություն, հարց չլինի՝ ինքը տվյալ դեպքում գործո՞ւմ է համաձայն օրենքի, թե՞ ոչ: Սա ճանապարհ է, որ պետք է անցնենք: Իհարկե, մեր կանխավարկածն այն է, որ Հայաստանում ուժ կամ չպետք է կիրառվի, կամ դա պետք է տեղի ունենա չափազանց հազվադեպ»,-ասաց Փաշինյանը: 

Վարչապետը հավատացրեց՝ եթե չլինի Ոստիկանության գվարդիա, ուժային կառույցներ, որոնք ի վիճակի են անհրաժեշտ դեպքում ուժ կիրառել, այդ դեպքում երկրում իրավակարգը պարզապես հնարավոր չի լինի: 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները