Հետևեք մեզ։

Տանզանիայի նախագահը վերընտրվել է՝ ստանալով ձայների ավելի քան 97 տոկոսը

16:35, 01 նոյեմբեր 2025
Տանզանիայի նախագահը վերընտրվել է՝ ստանալով ձայների ավելի քան 97 տոկոսը

Տանզանիայի գործող նախագահ Սամիա Սուլուխուն հաղթել է չորեքշաբթի տեղի ունեցած նախագահի ընտրությունում՝ ստանալով ընտրողների ձայների 97,66 տոկոսը, հայտնում Է Bloomberg-ը:

Երկրում նախագահի ընտրության ֆոնին արդեն 3 օր է՝ զանգվածային ցույցեր են: Ընդդիմությունը մեղադրում է 2021 թվականից նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամիա Սուլուհուին իր երկու հիմնական հակառակորդների իրավունքները ոտնահարելու և ընտրությունների արդյունքները կեղծելու փորձի համար։

Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել: Իրավապահներն արցունքաբեր գազ և այլ միջոցներ են կիրառել հավաքվածներին ցրելու համար: Արևմտյան ԶԼՄ-ները, վկայակոչելով Տանզանիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության աղբյուրը, հայտնում են, որ բողոքի ակցիաների ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թիվը կարող է հասնել 700-ի: Reuters-ի տեղեկությամբ՝ երկրի տարբեր մասերում անջատվել է համացանցը, պարետային ժամը երկարաձգվել է։

ՄԱԿ-ը կոչ է արել Տանզանիայի անվտանգության ուժերին զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ հորդորելով Տանզանիայի իշխանությանը զսպվածություն ցուցաբերել և հարգել խոսքի ազատությունը։

Վերլուծական