Երեկ ժամը 15։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղից Ժաննա Անտոնյանը, ով Արցախից բռնի տեղահանված է, տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Այս պահին հարազատները շարունակում են փնտրել 75-ամյա կնոջը։
Ժաննա Անտոնյանն Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղից է, 2023 թվականին բռնի տեղահանվել է և արդեն 2 տարի է՝ գրեթե ամեն օր ասում է, որ իր գյուղն է ուզում, ուզում է վերադառնալ Հացի։
Կնոջ որդին՝ Ալեքսանդր Անտոնյանը, 168.am–ի հետ զրույցում ասաց, որ մոր որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մտածել են՝ գուցե Արմավիրի մարզի Հացիկ գյուղ է գնացել, այնտեղ քիչ առաջ են տակնուվրա արել, Արմավիր քաղաքն էլ՝ հետը, սակայն ոչ մի տեղ չկա մայրը։
Մայրս հիշողության կորուստ ունի, բայց գյուղի մասին չէր մոռացել, մշտապես ասում էր՝ ես տուն եմ գնում։ Ամուսինը միշտ իր կողքին պետք է լիներ։ Ուզում էի նրանց բերեի ինձ մոտ՝ Լուկաշին գյուղում ապրեր, վարձով տունը գտանք, բայց հիմա էլ մայրս չկա։ Երբ ասացին, որ տանը չէ, անմիջապես տաքսի եմ նստել, հասել եմ Վարդանաշեն ու սկսել ենք փնտրել»,- նշեց Ալեքսանդր Անտոնյանը։
«Նախկինում մեզ հետ էր ապրում, միշտ դուրս էր գալիս, ասում էր՝ գնում եմ Հացի, տուն էինք բերում, ուշադիր էինք։