Հետևեք մեզ։

Ծեծի են ենթարկել պարեկին, որը կանգնեցրել էր Շիրակի մարզպետի խորհրդականի մեքենան. ու՞մ է աշխատանքից ազատել նախարարը. Aravot.am

10:15, 02 նոյեմբեր 2025
Ծեծի են ենթարկել պարեկին, որը կանգնեցրել էր Շիրակի մարզպետի խորհրդականի մեքենան. ու՞մ է աշխատանքից ազատել նախարարը. Aravot.am

Aravot.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Շիրակի մարզպետի խորհրդական Գոռ Սարոյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին։

 

Ըստ կայքի` միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում․ պարեկին ծեծի ենթարկելու պատճառը եղել է այն, որ նա մոտ 10 օր առաջ խախտում կատարելու համար կանգնեցրել է «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է Գոռ Սարոյանի աներոջը, և որի ղեկին եղել է նրա անչափահաս երեխան։ Գոռ Սարոյանը ևս գտնվել է այդ մեքենայում, պարեկը այն տեղափոխել է մեքենաների հատուկ պահպանվող տարածք։ Գոռ Սարոյանը իր ոստիկան սանիկի՝ Արտյոմ Հովհաննիսյանի հետ, ըստ նույն աղբյուրների, օրեր անց ոչ սթափ վիճակում գնացել է ոստիկանության Կումայրի բաժնի շենքի առանձին մասնաճյուղում տեղակայված պարեկային ծառայություն ու հաշիվ պահանջել պարեկից։

 

Ոստիկանության շենքում տեղակայված տեսախցիկները ֆիքսել են կատարվածը, որն էլ պատճառ է դարձել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին աշխատանքից անմիջապես հեռացնելու Շիրակի մարզպետի խորհրդականի ոստիկան սանիկին։

 

Ըստ կայքի աղբյուրների, պարեկը մարմնական վնասվածքներ է ստացել, սա ևս հիմք է հանդիսացել, որ քրեական ոստիկանին ոչ միայն աշխատանքից ազատեն, այլ նրա արարքի համար դիմեն Գլխավոր դատախազություն։ Արտյոմ Հովհաննիսյանի վարած «Նիվա» մակնիշի մեքենան, որը պետական է, ոստիկանության հաշվեկշռում է, տեղափոխվել է մեքենաների հատուկ պահման վայր:

Վերլուծական