Հետևեք մեզ։

Դպիր եմ եղել, ծնողներս լսել էին Երուսաղեմում uեռական nտնձգnւթյnւնների մասին և թույլ չտվեցին, որ սովորեմ այնտեղի ճեմարանում. Փաշինյանի աներձագ

14:00, 02 նոյեմբեր 2025
Դպիր եմ եղել, ծնողներս լսել էին Երուսաղեմում uեռական nտնձգnւթյnւնների մասին և թույլ չտվեցին, որ սովորեմ այնտեղի ճեմարանում. Փաշինյանի աներձագ

Ես եղել եմ Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական միության անդամ, երգել եմ երգչախմբում, դպիր եմ եղել. այս  մասին  Հովհաննավանքի կեղծ պատարագին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը։

 

Ըստ նրա` ծնողները թույլ չեն տվել շարունակել հոգևոր ծառայությունը.

 

«Ծնողներս, ես որոշել էինք, որ պետք է գնամ Երուսաղեմ և այնտեղի ճեմարանում սովորեմ: Խոսքս 1993-94 թվականների մասին է։ Իմ ծնողներին լուր հասավ, որ Երուսաղեմում բարձրաստիճան հոգևորականները սեռական ոտնձգություններ են իրականացնում ճեմարանի տղա ուսանողների նկատմամբ: Եվ ծնողներս որոշեցին, որ Երուսաղեմի ճեմարանում չեմ սովորելու»,- ասաց Հակոբյանը:

Վերլուծական