Հետևեք մեզ։

Ավտոբուսը շրջվել է Հաղարծինի մոտակայքում․ կա 18 տուժած

16:08, 02 նոյեմբեր 2025
Ավտոբուսը շրջվել է Հաղարծինի մոտակայքում․ կա 18  տուժած

 

Նոյեմբերի 2-ին, ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։

 

Նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Վերլուծական